Առկա ուսուցում
«Տնտեսագիտություն» և «Կառավարում» մասնագիտություններով կրթական ակադեմիական ծրագրերով նախատեսված առկա ուսումնառության տևողությունն է 4 տարի /8 կիսամյակ/: Պարապմունքներն անց են կացվում շաբաթական միջինում 28 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածությամբ:
Տնտեսագիտության և կառավարման ոլորտներում գործնական գիտելիքների և հմտությունների ձեռք բերման նպատակով ուսանողը ուսումնառության ընթացքում երկու անգամ ուղարկվում է պրակտիկայի` ուսումնա-արտադրական և նախադիպլոմային, յուրաքանչյուրը` 4 շաբաթ տևողությամբ:
Ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորման քննություններով և/կամ ավարտական աշխատանքի պաշտպանությամբ:
Հեռակա ուսուցում
Հեռակա ուսուցման տևողությունն է 5 տարի /10 կիսամյակ/: Ծրագրով նախատեսված լսարանային պարապմունքները կազմակերպվում են տարին երկու անգամ առաջին և երկրորդ կիսամյակներում: Դասընթացների շաբաթական ծանրաբեռնվածությունը կազմում է 24 ակադեմիական ժամ:
Աշխատանքային հնարավորություններ
Կրթական այս ծրագրերը ուսանողներին ընձեռում են հետևյալ հնարավորությունները.
-
ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ տնտեսագիտության և կառավարման հիմնարար տեսությունների, ժամանակակից հայեցակարգերի և զարգացման ուղղությունների վերաբերյալ,
-
ձևավորել անհրաժեշտ ունակություններ և հմտություններ տնտեսության և նրա առանձին ոլորտների կառավարման, գործարարության կազմակերպման և զարգացման բնագավառում,
-
ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և որոշակի փորձառություն տնտեսության կազմակերպման և կառավարման ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների ու մեթոդների կիրառման համար:
Բակալավրիատի շրջանավարտները կարող են զբաղեցնել հանրային կառավարման, գործարարության կազմակերպման ու ղեկավարման համակարգերում կառավարչական անձնակազմի միջին օղակների զանազան պաշտոններ: