top of page

Մագիստրատուրայի կրթական ծրագրեր

Մասնագիտացումներ

Գործարար կառավարում

Միջազգային բիզնես

Առկա ուսուցում

Մագիստրատուրայի առկա ուսուցման նշված  կրթական ակադեմիական ծրագրերով նախատեսված ուսումնառության տևողությունն է 2 տարի /4 կիսամյակ/: Պարապմունքներն անց են կացվում շաբաթական միջինում 16 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածությամբ, բոլոր աշխատանքային օրերին:

Հեռակա ուսուցում

Հեռակա ուսուցման համար մագիստրատուրայի կրթական ակադեմիական ծրագրով նախատեսված ուսումնառության տևողությունն է 2.5 տարի /5 կիսամյակ/: Պարապմունքներն անց են կացվում շաբաթական միջինում 25 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածությամբ, բոլոր աշխատանքային օրերին: Ծրագրով նախատեսված լսարանային պարապմունքները կազմակերպվում են տարին երկու անգամ առաջին և երկրորդ կիսամյակներում:

Աշխատանքային հնարավորություններ

Մագիստրատուրայի կրթական ծրագրերը շրջանավարտներին ընձեռում են հետևյալ հնարավորությունները.

  •  ստանալ խորը և արդիական գիտելիքներ տնտեսության տարբեր ճյուղերում որակյալ ու բարձրակարգ տնտեսագետներ և կառավարիչներ դառնալու համար,

  • մասնագիտանալ գործարար կառավարման և միջազգային գործարարության կոնկրետ բնագավառում,

  • իրականացնել հետազոտություններ գործարար կառավարման և միջազգային գործարարության տեսական ու գործնական հիմնախնդիրների վերաբերյալ,

  • ուսումը համատեղել աշխատանքի հետ:

 

Մագիստրատուրայի շրջանավարտները կարող են զբաղեցնել հանրային կառավարման, գործարարության կազմակերպման ու ղեկավարման համակարգերում կառավարչական անձնակազմի բարձր օղակների պաշտոնները:

 © 2018 Տնտեսագիտության և կառավարման դեպարտամենտ, Եվրոպական համալսարան

bottom of page